Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Միլանը», հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը հարմար թեկնածու է փնտրում այս պաշտոնի համար։ Հավակնորդների ցանկում են Պաուլո Ֆոնսեկան ու Սերխիո Կոնսեյկաոն։ Ֆոնսեկային մի քանի օր պահանջվեց «Մարսելի» և «Միլանի» միջև որոշում կայացնելու համար։
Կոնտեն պատրաստ է գլխավորել «Միլանը», սակայն թիմի ղեկավարությունը դեռ որոշում չի կայացրել։
Ա Սերիայի 36 տուրից հետո ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։