«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ռաֆինյա Դիասց:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնացիները դիտարկում են բրազիլացի վինգերի համար առաջարկները: Տարբերակներից մեկը սաուդյան «Ալ-Հիլալ» տեղափոխվելն է, որը պատրաստ է վճարել մոտ 100 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։
«Բարսան» արդեն տեղեկացրել է Ռաֆինյային իրենց մտադրությունների մասին: Մասնավորապես, բրազիլացին գիտի, որ եթե որոշի մնալ, ապա երկրորդական դերում կլինի։
Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել «Ատլետիկից» Նիկո Ուիլյամսին հարձակման ձախ եզրում խաղալու համար: