Սաուդյան Արաբիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Ալ-Հիլալը» սեփական հարկի տակ հաղթեց «Ալ-Հազմին»՝ 4:1 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Միտրովիչը (15-րդ և 45+3-րդ րոպեներին): Եվս մեկ գոլ խփեց Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը (45+6-րդ)։ 39-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Ահմեդ Ալ-Ջուվեյդը գրավեց սեփական դարպասը։
Հյուրերի կազմից աչքի ընկավ Ֆաիզ Սելմանին (34-րդ)։
Ալ-Հիլալը (89 միավոր) ժամանակից շուտ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն։ Ժորժե Ժեզուսի թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ 12 միավորով գերազանցում է «Ալ-Նասրին»։