Ժոաու Ֆելիշի ապագայից նոր տեղեկություն կա

«Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիշը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», այս մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա մադրիդյան ակումբ։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Նիկոլա Սկիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի ֆուտբոլիստը ներառված չէ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերում։ Այս առումով Ֆելիշը կարող է կրկին հեռանալ «Ատլետիկոյից»։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆելիշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է տասը գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։