Ռոդրին Պրեմիեր Լիգայի 48 խաղում անընդմեջ չի պարտվում «Մանչեսթեր Սիթիի» կազմում

Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ֆուլհեմին»։

Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով՝ հօգուտ Պեպ Գվարդիոլայի թիմի։

«Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին Պրեմիեր լիգայի 48 խաղում անընդմեջ անպարտելի է (39 հաղթանակ, 9 ոչ-ոքի):

Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն Սոլ Քեմփբելն է ունեցել ավելի երկար անպարտելի շարք (56 հանդիպում):

Նաև Թիերի Անրին և Կոլո Տուրեն էին անպարտելի 48 հանդիպում անընդմեջ։