Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն կունենա ավելի քան 225 միլիոն եվրո խնայված գումար կունենա։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ փարիզեցիները նախատեսում են ներդնել բաց թողնված միջոցները՝ 4-5 նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից՝ անցկացնելով 306 հանդիպում և դառնալով 255 գոլի հեղինակ։ Փարիզցիների կազմում նա նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ Ֆրանսիայի առաջնությունը։