«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մտադիր է պահել հարձակվող Խվիչա Կվարացխելիային, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Չնայած ՊՍԺ-ի և Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբների հետաքրքրությանը, նեապոլիտանական ղեկավարությունն ակնկալում է, որ 23-ամյա վրացին կմնա թիմում։
«Նապոլին» պատրաստվում է ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել բարելավված պայմաններով և պատրաստ է քննարկել փոխհատուցման չափը։ Իտալական թիմը ցանկանում է ֆուտբոլիստի հետ գործարք կնքել մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում նեապոլցիների կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Կվարացխելիայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։