Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը գրավել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» և էմիրաթական «Ալ-Նասրի» ուշադրությունը։ Այս մասին հայտնում է Sky Sport Deutschland-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոյսով հետաքրքրված բազմաթիվ թիմերի մեջ առանձնանում են այս ակումբները։ Միաժամանակ, ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Թուրքիայի Սուպերլիգայի թիմերից։ Այնուամենայնիվ, Ռոյսը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, քանի որ կենտրոնացած է Դորտմունդի «Բորուսիայի» Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղի վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Ռոյսն այս ամառ կլքի «Բորուսիան» ազատ գործակալի կարգավիճակով։ Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։
Այս մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, դարձել ութ գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։