«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոհ է, թե ինչպես է զարգանում իր կարիերան Անգլիայում։
«Ես կատարյալ վայրում եմ, ես երիտասարդ եմ, ունեմ Պեպ Գվարդիոլա, ով հոգ է տանում իմ մասին: Ես լավ եմ անում, ինձ դուր է գալիս և ուրախ եմ: Ես ավելին եմ ուզում։ Իմ միակ նպատակը Պրեմիեր Լիգան հաղթելն է, իսկ դրանից հետո կկենտրոնանամ Անգլիայի գավաթը նվաճելու վրա։ Ես ցանկանում եմ ավելի շատ մեծ գավաթներ նվաճել, քանի որ թրեբլ նվաճելու զգացումն անիրական էր։ Ինձ շատ դուր եկավ դա, ուստի կցանկանայի նորից դա անել»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում AS-ը։
Այս մրցաշրջանում նորվեգացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում։ Հարձակվողի ակտիվում 52 գոլ և 9 գոլային փոխանցում կա։