«Չելսիի» սեփականատեր. «Այս ընթացքում փոխվել է նաև «Չելսիի» շուրջ մեկնաբանությունների ֆոնը»

«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոլին մեկնաբանել է արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ լոնդոնյան թիմի ելույթը։

«Այս հանդիպումներում ամեն ինչ ընթացավ ժամացույցի պես՝ ճիշտ այնպես, ինչպես մենք պլանավորել էինք: Այս խաղերում դուք կարող եք սկսել իսկապես հասկանալ, թե ինչի վրա էինք մենք աշխատում միասին: Այս ընթացքում փոխվել է նաև «Չելսիի» շուրջ մեկնաբանությունների ֆոնը։ Ես երբեք նման կտրուկ փոփոխություններ չեմ տեսել», – Բոուլիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։

Պրեմիեր Լիգայում 35 խաղից հետո «Չելսին» ունի 54 միավոր և զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Այս մրցաշրջանում Պոչետինոյի սաները դուրս եկան Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեցին «Լիվերպուլին» (0։1)։