Հայտնի է, թե որքան կկազմի Կիլիան Մբապպեի աշխատավարձը «Ռեալում»

Կիլիան Մբապպեն երեկ հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ֆրանսիական ՊՍԺ-ից։

Ամենայն հավանականությամբ, ամռանը նա դառնալու է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։

Մադրիդյան ակումբը, հավանաբար, Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մասին կհայտարարի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո։ Իսպանական AS հրատարակության համաձայն՝ Մբապպեն «Ռեալում» շատ ավելի քիչ կվաստակի, քան ՊՍԺ-ում։

Այսպիսով, ֆրանսիացու տարեկան աշխատավարձը Մադրիդում կկազմի 25 միլիոն եվրո։ ՊՍժ-ում նա վաստակում է մոտ 70 մլն եվրո։

Նշվում է, որ նույնիսկ այդ դեպքում նա կլինի Մադրիդի «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: