Հայտնի ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի մասին։
«Կիլիանը չի մասնակցել ՊՍԺ-ի նոր մարզաշապիկի ներկայացմամբ տեսահոլովակի ձայնագրմանը։ Մբապպեն հունիսին կհեռանա ակումբից, նա պատրաստվում է «Ռեալում» նոր էջին»,- գրել է Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մբապպեն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։