«Բավարիան» աշխատում է Հանս-Դիտեր Ֆլիկին գլխավոր մարզչի պաշտոնում վերադարձնելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է գերմանական Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը սոցցանցերում, բանակցություններն արդեն սկսվել են։
Ֆլիկը պատրաստ է վերադառնալ «Բավարիա», սակայն մյունխենյան ակումբը դիտարկում է այլ տարբերակներ, որպեսզի պատրաստ լինի բանակցային գործընթացի ձախողման դեպքում։
2023/2024 մրցաշրջանում «Բավարիան» ոչ մի տիտղոս չի նվաճել։ Դեռ փետրվարին հայտարարվել էր, որ Թոմաս Տուխելը ամռանը կլքի մարզչական պաշտոնը։ Այս մրցաշրջանում «Բավարիային» մնացել է երկու հանդիպում՝ «Վոլֆսբուրգի» և «Հոֆենհայմի» դեմ։