«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն տեղեկություններին, որ թիմի 24-ամյա հարձակվող Դարվին Նունյեսը կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ֆուտբոլիստով չափազանց հետաքրքրված է «Բարսելոնան»։
«Ես ենթադրություններ չունեմ։ Սա պետք է լինի դրսից եկած շահարկում: Ես այս մասին ոչինչ չգիտեմ:
Այո, Դարվինը դժգոհ է, երբ բաց է թողնում շանսերը: Շատ իրավիճակներում նրա բախտն ուղղակի չի բերում։ Երիտասարդ խաղացողի համար իսկապես դժվար է:
Նրա խնդիրն այն է, որ նա այնքան լավն է, որ նա անընդհատ հայտնվում է նման իրավիճակներում: Եթե նա լավը չէ, ապա հնարավորություն չի ունենա»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Նունյեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։