Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռեալը» տանը մրցեց «Բավարիայի» դեմ։
Դիմակայության առաջին խաղում ոչ-ոքի՝ 2:2 հաշիվ էր գրանցվել Մյունխենում։
Մադրիդում կայացած խաղում Ալֆոնսո Դեյվիսը բացեց հաշիվը, սակայն կարճ ժամանակում խաղավարտին Խոսելուի դուբլը հաղթանակ պարգևեց «սերուցքայիններին» (2:1):
Եզրափակչում «Ռեալը» կմրցի գերմանական մեկ այլ ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։