ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բորուսիայից» կրած պարտությունից հետո (0։1) պատասխանել է այն հարցին, թե արդյոք Լուիս Էնրիկեն հաջորդ մրցաշրջանում կմնա թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
«Անկեղծ ասած, սա ի՞նչ հարց է։ Ֆուտբոլի մասին որևէ բան գիտե՞ք» – ասել է Ալ-Խելաիֆին RMC-ի լրագրողին։
54-ամյա Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ն գլխավորում է 2023 թվականի ամառվանից։