PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ։
Հիշեցնենք, որ այժմ Գևորգ Կասպարովը «Նոայի» դարպասապահների մարզիչն է։
-Ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է ֆուտբոլիստ դառնաք։
-Ֆուտբոլը սիրել եմ մանկուց, չնայած 10 տարեկանից եմ զբաղվել ֆուտբոլով։ Սկզբում ես կենտրոնական պաշտպան էի, հետո այնպես ստացվեց, որ մեր դարպասապահը առողջական խնդիրներ ունեցավ, փորձեցին ինձ դարպասապահի դիրքում, իմ մոտ ամեն ինչ հիանալի ստացվեց։ Որոշ ժամանակ անց մարզիչը ինձ ասեց, որ ես որպես դարպասապահ ավելի լավն եմ, քան պաշտպան։
-Ի՞նչ կասեք Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մասին։
-Մեր առաջնությունը շատ մրցունակ է դարձել։ Գրեթե բոլոր խաղերում թեժ պայքարա գնում, այս պահին երեք ակումբ պայքարում է չեմպիոնության համար։
-Կնշե՞ք ձեր կարիերայի ամենադիտարժան հանդիպումներից մի քանիսը։
-Իհարկե դիտարժան խաղեր շատ են եղել։ Առանցնահատուկ ձևով հիշում եմ Չեխիայի դեմ արտագնա հաղթանակը։
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։
-Մտածում եմ միայն այս վերջին չորս եզրափակիչ խաղերի մասին, իսկ հետո պարզ կլինի։
-Եթե ձեր կյանքում չլիներ ֆուտբոլը, ի՞նչ սպորտաձևով կուզենայիք զբաղվել։
-Անկեղծ ասած չեմ մտածել երբեք դրա մասին։ Անգամ հիմա չեմ կարող նշել։
– Ըստ ձեզ՝ ո՞վ է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
-Հենրիխ Մխիթարյան։