«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը սկսում է կորցնել վերահսկողությունը թիմի որոշ խաղացողների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների շրջանում մարզչի հեղինակությունը լուրջ սպառնալիքի տակ է։
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետը մանկունիանցիների ակումբը գլխավորում է 2022 թվականի ամռանից։ 2022/2023 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» նրա գլխավորությամբ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը։