Լաուտարո Մարտինեսը խոսել է Լիոնել Մեսսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Ես նրա ընկերն եմ։ Խոսքը մի խաղացողի մասին է, ով իր անունը գրել է ֆուտբոլի պատմության մեջ։ Նույնիսկ մարզումների ժամանակ թվում է, թե նա բոլորովին այլ սպորտաձև է խաղում։
Նա մտածում է այնպիսի բաների մասին, որոնք դուք երբեք չեք տեսել: Նա իսկական տաղանդ է մրցակցության մեջ, երբեք չի ցանկանում պարտվել»,- ասել է «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվողը:
Մեսսին և Մարտինեսը Արգենտինայի հավաքականի կազմում հաղթել են Աշխարհի գավաթը Քաթարում 2022 թվականին, Ֆինալիսիման և 2021 թվականին Կոպա Ամերիկան։