Էդգար Սևիկյանը դարձել է «Ֆերենցվարոշի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը հաղթել է երկրպագուների քվեարկությունում և առաջին անգամ ճանաչվել հունգարական «Ֆերենցվարոշի»՝ ամսվա լավագույն խաղացող։

Ապրիլին Սևիկյանը մասնակցել է 7 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։

Նախ Էդգարն առաջնությունում անհավանական գոլ է խփել «Դիոսգյերիի» դարպասը, իսկ հետո Հունգարիայի գավաթի կիսաեզրափակիչում դարձել է հաղթական գոլի հեղինակ։

Այսօր՝ մայիսի 5-ին, «Ֆերենցվարոշը» 5-1 հաշվով հաղթել է «Դեբրեցենին», Սևիկյանը խաղադաշտ է մտել 74-րդ րոպեին։