Լուկա Էրնանդեսը պատռել է ծնկի խաչաձև կապանը։
Նախօրեին ՊՍԺ-ի պաշտպանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման ժամանակ (0:1):
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (MRI) հաստատել է ձախ ծնկի նախորդ խաչաձև կապանի պատռվածքը։ Ֆուտբոլիստը մոտ օրերս վիրահատության կենթարկվի։
Քանի որ վերականգնման համար կպահանջվի առնվազն վեց ամիս, Էրնանդեսը չի կարողանա մասնակցել այս ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին նախկինում նման վնասվածք էր ստացել աջ ծնկի հատվածում։ Պաշտպանը պատռել է իր խաչաձև կապանները 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում Ավստրալիայի դեմ Ֆրանսիայի առաջին հանդիպման ժամանակ: Ֆուտբոլիստը մարզումների է վերադարձել նախորդ տարվա մարտին։