«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Radio Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները պատրաստ են այս ամառ բաժանվել 21-ամյա իսպանացուց, և այդ պատճառով ղեկավարությունը դադարեցրել է բանակցությունները խաղացողի հետ նոր պայմանագրի շուրջ։
Այս մրցաշրջանում Պեդրին անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։