Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու լուրը։
Այսօր՝ մայիսի 3-ին, դորտմունդյան ակումբը հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը 34-ամյա խաղացողի հետ։
«Ես աներևակայելի երախտապարտ և հպարտ եմ իմ ակումբում՝ Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած այս յուրահատուկ ժամանակի համար: Կյանքիս կեսից ավելին այստեղ եմ անցկացրել և վայելել եմ ամեն օր, թեև, իհարկե, եղել են դժվար պահեր։
Արդեն գիտեմ, որ մրցաշրջանի վերջում ինձ համար դժվար կլինի հրաժեշտ տալ։ Այդուհանդերձ, ես ուրախ եմ, որ ամեն ինչ պարզվել է, և մենք կարող ենք լիովին կենտրոնանալ կարևոր եզրափակիչ խաղերի վրա։
Մենք մեծ նպատակ ունենք, և բոլորս միասին ցանկանում ենք դրան հասնել», – Ռոյսի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։