Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին անհանգստացած է թիմի 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսի ապագայով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Հիշեցնենք, որ երկու խաղացողների գործող պայմանագրերն էլ ավարտվում են առաջիկա ամռանը։
Ըստ աղբյուրի՝ իտալացի մասնագետը չի ցանկանում բաժանվել երկու խաղացողներից, ովքեր որոշել են մադրիդյան ակումբի խաղաոճը վերջին տասը տարիների ընթացքում։ Ընդգծվում է, որ չնայած այն հանգամանքին, որ նրանք միշտ չէ, որ խաղադաշտում այնքան ժամանակ են ստանում, որքան նախկինում, ինչը հատկապես վերաբերում է Մոդրիչին, Անչելոտտին դեռ հույսը դնում է նրանց վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մոդրիչը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանակից և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։
Կրոսը նույնպես չի կողմնորոշվում իր ապագայի հարցում։