«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին բացատրել է, թե ինչու նոր մրցաշրջանում իր թիմի համար ավելի դժվար կլինի հաջողության հասնել։
Ներաձուրիները 20-րդ անգամ դարձան Ա Սերիայի հաղթող՝ ոչ մի շանս չթողնելով իրենց մրցակիցներին։ Սիմոնե Ինձագիի թիմը ավարտից հինգ տուր առաջ իրեն երաշխավորեց չեմպիոնական տիտղոսը։
«Ֆուտբոլում ամենադժվարը բարձր մակարդակի պահպանումն է։ Հիմա մեզնից սպասելիքները շատ մեծ են լինելու, ու արագությունը դանդաղեցնելուն պես բոլորը կսկսեն մատով ցույց տալ։ Բայց մենք մեծ ցանկություն ունենք շարունակելու այն, ինչ սկսել ենք. մենք բոլորս երիտասարդ ենք և լի ենք հաղթելու ցանկությամբ»,- Բաստոնիի խոսքերն է մեջբերում լրագրող Դանիել Մարին։