Վիտոր Ռոկեն հույս ունի մնալ «Բարսելոնայում»։
Ինչպես հայտնում է Cadena SER-ի լրագրող Սանտի Օվալեն, հարձակվողը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում լինել թիմում։ Նա չի մտածում վարձակալության մասին։
Նա ցածր աշխատավարձ ունի, իսկ բրազիլացու համար գլխավոր խնդիրն այն է, որ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավին հույսը չի դնում նրա վրա։
Այս մրցաշրջանում Ռոկեն Լա Լիգայում անցկացրել է 11 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։