ՊՍԺ-ի ակումբային ավտոբուսը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտից դուրս է եկել առանց հարձակվող Կիլիան Մբապպեի։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բորուսիայի» հետ առաջին խաղից հետո ստիպված է եղել դոպինգ թեստ անցնել, ինչի պատճառով էլ չի կարողացել հեռանալ ակումբային ավտոբուսով։ Ավելի ուշ նա օդանավակայանում միացել է թիմակիցներին։
Հանդիպումն ինքնին ավարտվեց «իշամեղուների» հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։