Մարկուս Ռեշֆորդը կարող է հայտնվել լոնդոնյան գրանդում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է հայտնվել անգլիական Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբում։ Բրիտանական մամուլի տեղեկությունների համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։

Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանում ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Ռեշֆորդը համարվում է թեկնածուներից մեկը։ «Մանչեսթեր Յունայթեդը» իրենց հերթին դեմ չեն հարձակվողից բաժանվելուն, եթե լավ առաջարկ ստանան։

Ռեշֆորդը մանկունիանցիների կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ 26-ամյա խաղացողի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։