«Բարսելոնան» ցանկանում է գնել «Բավարիայի» կիսապաշտպանին

«Բարսելոնան» մտադիր է 2024 թվականի ամռանը ձեռք բերել «Բավարիայի» հենակետային կիսապաշտպան Յոզուա Կիմիխին, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի համար առաջնահերթություն է։ Կիմիխը գրավում է «Բարսելոնայի» ղեկավարությանը իր տեխնիկական և տակտիկական պատրաստվածությամբ, ֆիզիկական կարողություններով և ամենաբարձր մակարդակով խաղալու փորձով։

Գերմանացին «Բավարիա» է տեղափոխվել 2015 թվականի հուլիսին «Շտուտգարտից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 60 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Կիմիխը անցկացրել է 39 հանդիպում, դարձել 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։