Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին բացատրել է, թե որ դիրքում է սիրում խաղալ։
«Ինձ համար ամենակարևորը թիմին օգնելն է։ Ես նախընտրում եմ խաղալ պաշտպանական գոտում, բայց երբ պետք է ծածկեմ կենտրոնական պաշտպանի դիրքը, անում եմ հնարավորը»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Երեկ՝ մայիսի 1-ին, թիմը «Ալիանց Արենայում» ոչ-ոքի է խաղացել «Բավարիայի» հետ (2:2): Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին «Սանտյագո Բեռնաբեուում»: