«Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Անխել Դի Մարիան կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։
Ինչպես տեղեկացնում է ESPN Argentina-ն, «Ինտեր Մայամին» արդեն բանակցություններ է վարում 36-ամյա ֆուտբոլիստի հետ։
Դի Մարիայի գործող պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ավարտվում է այս ամառ։ Այս մրցաշրջանում Անխելը բոլոր մրցաշարերում «Բենֆիկայի» 46 խաղում դարձել է 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
«Ինտեր Մայամիում» Դի Մարիան կկարողանա վերամիավորվել իր ազգային թիմակից Լիոնել Մեսսիի հետ։