Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ Կրոսը մադրիդյան ակումբում մնալու որոշման մասին կհայտարարի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Բավարիայի» դեմ պատասխան խաղից հետո։
«Ռեալ» – «Բավարիա» պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում չորեքշաբթի օրը՝ մայիսի 8-ին։ Մյունխենում թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Տոնի Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականի ամառվանից՝ Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվելուց հետո։