Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունն ուսումնասիրում է Յուրգեն Կլոպի՝ ակումբ վերադառնալու հնարավորությունը, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կլոպը դորտմունդյան թիմի կազմում կարող է զբաղեցնել առաջատար դիրքերից մեկը։ Նշվում է, որ գերմանացի մասնագետի ակումբ վերադառնալու հարցը կքննարկվի մինչև 2025 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի «Լիվերպուլը», որը գլխավորում էր 2015 թվականի հոկտեմբերից, երբ տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ աշխատում էր 2008 թվականի հուլիսից։
Դորտմունդի «Բորուսիան» գերմանական Բունդեսլիգայում 31 խաղից հետո 57 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։ Դորտմունդցիները առաջնության ավարտից երեք տուր առաջ առաջատար եռյակից հետ են մնում յոթ միավորով։