«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը կարող է հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը, Լոնդոնի «Չելսին» ուսումնասիրում է կազմն ուժեղացնելու տարբերակները և իր հայացքն ուղղել է ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ Ջեկ Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։