Կառլո Անչելոտտի․ «Ռոնալդուն մտել է «Ռեալի» պատմության մեջ, իսկ Վինիսիուսն այն գրում է հիմա»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին զուգահեռ է անցկացրել Կրիշտիանու Ռոնալդուի և Վինիսիուսի միջև։

«Կրիշտիանուն մտել է «Ռեալի» պատմության մեջ, իսկ Վինիսիուսն այն գրում է հիմա։ Երկու մեծ տաղանդներ, բայց տարբեր խաղացողներ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sportmediaset-ը։

Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը մասնակցել է 34 հանդիպման, դարձել 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

39-ամյա Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրել է 438 խաղ, 450 գոլ և 131 գոլային փոխանցում։