Բրունո Ֆերնանդեշը խոստովանել է, որ EURO-2024-ից հետո կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Պորտուգալացի կիսապաշտպան և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը պատասխանել է «կարմիր սատանաներից» իր հնարավոր հեռանալու մասին հարցին։

«Ես լիովին անկեղծ կլինեմ, եթե մտածեմ Անգլիայից հեռանալու մասին, դա կլինի միայն Եվրո-2024-ից հետո, երբ ոչինչ չի կարող ինձ շեղել դրանից և Անգլիայի գավաթի եզրափակիչից։ Այսօր ինձ համար նրանցից ավելի կարևոր բան չկա»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է DAZN-ը։

Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Սպորտինգից» 2020 թվականի հունվարին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում 29-ամյա Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդը» 34 խաղից 54 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Կարմիր սատանաները» կորցրել են հաջորդ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը։