Հայտնի են դարձել «Բարսելոնայի» ծրագրերը թիմի կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեի հետ կապված։
Լրագրող Ֆերան Կորեայի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալությամբ տրամադրել բրազիլացի խաղացողին։ Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս «Բարսելոնայի» ղեկավարությունն իր որոշման մասին կտեղեկացնի 19-ամյա հարձակվողին։
Ռոկեն միացել է «Բարսելոնային» անցած ձմռանը։ Կատալոնական մարզաշապիկով խաղացողը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 13 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։ Ռոկեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։ Transfermarkt պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։