Հայտնի իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն պատրաստ է վերադառնալ «Չելսի»։
Ինչպես հայտնում է Calciomercato-ը՝ Կոնտեն, ով 2016-ից 2018 թվականներին գլխավորել է «Չելսին» և հաղթել առաջնությունում և Անգլիայի գավաթում, կրկին իր ծառայություններն է առաջարկել լոնդոնյան ակումբին։
54-ամյա մարզչի վերջին աշխատանքը եղել է «Թոթենհեմը», որը նա լքել է 2023 թվականի մարտին։
Ներկայումս «Չելսին» Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է։