«Չելսիի» պաշտպաններ Տիագո Սիլվան ու Ակսել Դիսասին չեն կարողանա մասնակցել «Թոթենհեմի» հետ առաջիկա հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
«Ոչ մի լավ նորություն չկա, քանի որ վնասվածք ստացած ֆուտբոլիստներից ոչ ոք չի ապաքինվել։ Տիագո Սիլվան և Դիսասին միացել են նրանց։ Նրանք չեն կարողանա խաղալ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
«Չելսիի» հիվանդանոցում կան նաև 10 այլ ֆուտբոլիստներ՝ Ռահիմ Ստերլինգը, Էնցո Ֆերնանդեսը, Բեն Չիլվելը, Մալո Գուստոն, Ռիս Ջեյմսը, Ռոբերտ Սանչեսը, Լեսլի Ուգոչուկվուն, Քեյրնի Չուկվուեմեկան, Ուեսլի Ֆոֆանան և Ռոմեո Լավիան։ Լևի Կոլվիլը և Քրիստոֆեր Նկունկուն վերադարձել են մարզումներին, սակայն ժամանակին չեն հասցնի վերականգնվել «Թոթենհեմի» դեմ խաղին։