«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է այն խաղացողներին, որոնց շուրջ կկառուցի թիմը մոտ ապագայում։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, խոսքը վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի, կիսապաշտպան Կոբի Մայնուի և հարձակվող Ռասմուս Հոյլունդի մասին է։ Նշվում է, որ այս ֆուտբոլիստները հասանելի չեն լինի այլ ակումբներ տեղափոխությունների համար:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա Գառնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 19-ամյա Մայնուն 27 հանդիպում է անցկացրել՝ 3 գոլ և 1 գոլային փոխանցում։ 21-ամյա Հոյլունդը մանկունիանցիների կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։