«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ խաղից առաջ կիսվել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղի մասին իր կարծիքով։
«Նա հաղթողի բնավորություն ունի։ Մենք գիտակցում ենք, որ նա հիանալի խաղացող է: Մենք կփորձենք կանգնեցնել նրան»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի ամռանը։