Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի լոնդոնյան դերբիում «Արսենալը» արտասահմանյան մարզադաշտում հաղթեց «Թոթենհեմին»:
«Զինագործները» երեք գոլ խփեցին դաշտի տերերին՝ «Թոթենհեմի» կիսապաշտպան Հոյբերգը դարձավ ինքնագոլի հեղինակ (15-րդ րոպե), Սական (27) և Հավերցը (38) մեծացրին առավելությունը։ «Թոթենհեմը» պատասխանեց Ռոմերոյի (64) և Սոնի (87) գոլերով: Արդյունքում՝ 3:2՝ Միկել Արտետայի թիմի հերթական հաղթանակը։
Այս հանդիպումից հետո «Արսենալը» ամրապնդեց Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարը (80 միավոր), «Թոթենհեմը» 5-րդ տեղում է (60 միավոր)։