Ապրիլի 28-ին Ստրասբուրգը Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի խաղում հյուրընկալում է «Նիցային»։
«Նիցցայի» կազմում այս խաղում երկրորդ գոլի հեղինակը պաշտպան Դանտեն էր։
40 տարեկան 193 օրական հասակում բրազիլացին դարձավ Լիգա 1-ի երրորդ ամենատարեց գոլահարը առնվազն 1947/48 մրցաշրջանից հետո, հայտնում է Opta-ն։
Ավելի ուշ տարիքում միայն Բենժամեն Նիվեն (41 տարեկան 116 օրական, 2018թ.) և Ռոժե Կուրտուան (44 տարեկան 4 օրական, 1956թ.) են խփել Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում։