Պեպ Գվարդիոլան ասել է, որ վայրկյան անգամ չի վատնում Պրեմիեր Լիգայի մրցավարների մասին խոսելիս:
Ավելի վաղ «Նոթինգհեմ Ֆորեսթին» վրդովեցրել էր Էնթոնի Թեյլորի մրցավարական անձնակազմի աշխատանքը Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի ՝ «Էվերթոնի» հետ խաղում (0:2):
«Ես գնում եմ խաղի և երբեք չգիտեմ, թե ով է մրցավարը: Երբ տեսնում եմ նրանց դեմքերը, մտածում եմ. «Օ՜, ես հիշում եմ այդ դեմքը»: Կյանքումս երբեք չեմ խոսել մրցավարների մասին՝ ոչ խաղից առաջ, ոչ ընթացքում, ոչ հետո՝ երբեք։
Սխալ կարող է պատահել, և մենք նեղանանք, բայց երբ դա մեր օգտին է, դա բախտ է: Բայց ես ժամանակս իզուր չեմ վատնում։ Ես պետք է խնայող լինեմ և ընտրեմ, թե ինչի վրա ծախսեմ իմ ժամանակը։ Ես ոչ մի վայրկյան չեմ ծախսում մրցավարների մասին մտածելով, հատկապես, երբ մենք պարտվում ենք»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը :