«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատրաստ է կատալոնական ակումբում մնալ մինչև 2025 թվականը, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ մոտ ապագայում մասնագետը կհանդիպի ակումբի նախագահ Ժոան Լապորտայի և թիմի մարզական տնօրեն Դեկուի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավոր շարունակությունը։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Չավին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»։
Միևնույն ժամանակ, մասնագետի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։