Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում հաղթեց «Քովենթրի Սիթիին»:
58-րդ րոպեին «կարմիր սատանաները» հաշիվը 3-0 էր Սքոթ Մաքտոմինեի, Հարի Մագուայրի և Բրունո Ֆերնանդեսի գոլերի շնորհիվ: Սակայն 71-րդ րոպեին «Քովենթրին» կարողացավ հետ գալ. գոլեր խփեցին Էլիս Սիմսը, Կալում Օ’Հարը և Հաջի Ռայթը 11 մետրանոցից։
Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 3:3 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները՝ 4:2:
Մրցաշարի եզրափակիչում մայիսի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։