Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (2:4)։
«Թիմը փորձում էր հաղթել մինչև վերջ, բայց արդյունքը միշտ ստացվում էր մեր ուզածի հակառակը։ Դորտմունդցիները լավ արձագանքեցին, որ մենք հաշիվը դարձրինք 2-2 և հաղթեցին հենց այն պատճառով, որ ավելի ուժեղ էին։
Նրանք մեկ հնարավորություն ունեին խաղի սկզբում և օգտագործեցին այն: Մենք չօգտագործեցինք գոլ խփելու մեր հնարավորությունը: Մենք տվեցինք ամեն ինչ: Այլևս ասելու բան չկա:
Մեզ հաջողվեց հավասարեցնել հաշիվը, բայց նրանք ավելի լավն էին։ «Բորուսիային» պետք է շնորհավորել»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։