Իտալիայի հինգերորդ դիվիզիոնի կիսապաշտպան Մատիա Ջիանին մահացել է խաղի ընթացքում տեղի ունեցած սրտի կաթվածի հետևանքով, հայտնում է Football Italia-ն։
26-ամյա ֆուտբոլիստը վայր է ընկել խաղադաշտում կիրակի օրը Կամպի Բիզենցիոյում կայացած խաղի 15 րոպեից հետո: Հաղորդվում է, որ նա սրտի կանգ է ստացել:
Բժիշկները շտապել են խաղադաշտ՝ Ջանիին սրտի մերսում անելու, որից հետո նրան տեղափոխել են Ֆլորենցիայի հիվանդանոց:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) ցավակցություն է հայտնել Ջանիի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ FIGC-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերում առաջիկա հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ։