«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի երկրպագուները Չեմպիոնների Լիգայի խաղից առաջ վիրավորել են միմյանց։
Ֆրանսիական RMC Sport կայքը հայտնում է, որ մի քանի հարյուր փարիզցի երկրպագուներ հավաքվել են Բարսելոնայի Plaza de España ում։ Մի քանի տասնյակ «բլաուգրանայի» երկրպագուներ մոտեցան նրանց, ցույց տվեցին իրենց միջնամատները և սկսեցին վանկարկել «Պուտա ՊՍԺ» (puta բառը իսպաներեն նշանակում է «պոռնիկ»):
Ի պատասխան ՊՍԺ-ի երկրպագուները սկսեցին վանկարկել «Պուտա Բարսա»:
Չեմպիոնների լԼիգայի 1/4 եզրափակչի « Բարսելոնա» – ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ 23։00-ին։ Առաջին խաղն ավարտվել է Չավիի թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։