Ֆրենկ Լեմպարդը հրաժարվել է գլխավորել այդ հավաքականը

Ֆրենկ Լեմպարդը հրաժարվել է գլխավորել Կանադայի հավաքականը։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Չելսիի» նախկին ֆուտբոլիստն ու մարզիչը հավակնում էր դառնալու Կանադայի գլխավոր մարզիչը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Սակայն բանակցություններից հետո Լեմպարդը մերժել է այս առաջարկը, քանի որ չի հավատում, որ Կանադայի հավաքականում աշխատելը հարմար առիթ է մարզչական կարիերան վերսկսելու համար։ 

Լեմպարդի վերջին աշխատանքը եղել է «Չելսիում»: Անգլիացին զբաղեցրել է ժամանակավոր մենեջերի պաշտոնը մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը՝ Գրեհեմ Փոթերի պաշտոնանկությունից հետո:

Լեմպարդը նախկինում նկատվել է Անգլիայի հետ մարզվելիս՝ նախորդ ամիս Բրազիլիայի և Բելգիայի հետ ընկերական խաղերից առաջ: 

«Ես հաճույք եմ ստանում ընտանիքիս հետ լինելուց և հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ: Հուսով եմ հարմար տարբերակ կգտնվի ինձ համար, շատ եմ ուզում նորից աշխատանքի անցնել, բայց ինչպես ասացի, այս պահին վայելում եմ իմ ընտանեկան կյանքը։ Դա շատ սթրեսային աշխատանք է, այնպես որ, երբ կարող եմ, հաճույք եմ ստանում երեխաներիս կողքին լինելուց»,- ասել է Ֆրենկ Լեմպարդը: